«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Արնե Սլոտը ուրբաթ օրը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ մեկնաբանել է թիմում տիրող իրավիճակը։
«Ալիսոնը դեռ պատրաստ չէ խաղալ, բայց շուտով պատրաստ կլինի: Դիոգու Ժոտան և Ֆեդերիկո Կիեզան նույնպես մոտ են վերադառնալուն։ Մնացածը մի փոքր հետ են մնում»,- լրագրողներին ասել է Սլոտը։
Շաբաթ օրը՝ դեկտեմբերի 7-ին, «Լիվերպուլը» արտագնա դերբի կանցկացնի Պրեմիեր լիգայի «Էվերթոնի» հետ։ «Լիվերպուլը» Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջատարն է։ Ամենամոտ հետապնդողներ «Չելսին» և «Արսենալը» մերսիսայդցիներին զիջում է յոթ միավորով: