Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը և թիմի պաշտպան Դավիդ Ալաբան վերսկսել են մարզումները ընդհանուր խմբի հետ։
Նոյեմբերի 24-ին «Լեգանեսի» հետ խաղում Վինիսիուսը ձախ երկգլուխ մկանի վնասվածք էր ստացել և այդ ժամանակվանից խաղադաշտ դուրս չի եկել։ Ալաբան չի խաղացել 2023 թվականի դեկտեմբերից։
Դեկտեմբերի 7-ին «Ռեալը» Լա Լիգայի 16-րդ տուրի արտագնա խաղում կմրցի «Ժիրոնայի» հետ։