Հայաստանի ազգային հավաքականի և «Նոայի» դարպասապահ Օգնյեն Չանչարևիչը այսօր վիրահատության է ենթարկվել, հայտնում է երևանյան թիմի մամուլի ծառայությունը։
«Մեր չեմպիոնը՝ Օգնյեն Չանչարևիչը, այսօր ենթարկվել է անրակի կոտրվածքի վիրահատության։ Վիրահատությունը լավ է անցել։
Շուտ ապաքինվիր, Չանի, մենք քեզ սպասում ենք խաղադաշտում», – ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ։