Կևին Դե Բրույնեն կարիերան շարունակելու նոր տարբերակ ունի

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն կարող է հեռանալ անգլիական ակումբից։

Սոցցանցերում լրագրող Ժերեմի Կրոսի տեղեկություններով՝ բելգիացի ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում «Ինտեր Մայամին»։ Թիմի ղեկավարությունն ընտրել է Դե Բրույնեին որպես հիմնական տրանսֆերային նպատակ։ Բելգիացու հետ բանակցությունները կարող են սկսվել արդեն հունվարին։

Դե Բրույնեն այս մրցաշրջանում անցկացրել է 11 հանդիպում, դարձել մեկ գոլի և գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 45 միլիոն եվրո։