Լիոնել Մեսսին նշել է երկու մարդկանց անուններ, ովքեր ամենաշատն են ազդել իր վրա «Բարսելոնայում»

«Բարսելոնայի» նախկին ավագ Լիոնել Մեսսին իր կատալոնական կարիերայի ընթացքում Պեպ Գվարդիոլային և Ռոնալդինյոյին անվանել է կարևորագույն դեմքեր։

««Բարսելոնայում» կային երկու հոգի, ովքեր տարբեր պատճառներով մեծ ազդեցություն ունեցան ինձ վրա։

Պեպ. քանի որ նա երկար տարիներ իմ մարզիչն էր, և մենք հասանք անհավանական բաների, որոնք չէինք էլ կարող պատկերացնել։

Իսկ Ռոնալդինյոն. Ինչպես նա ընդունեց ինձ, ինչպես օգնեց ինձ առաջին անգամ հիմնական կազմում։

Կարող եմ նշել նաև Ինյեստային և Չավիին, իմ ընկերներ Բուսկետսին, Ալբային և Սուարեսին։ Եվ, իհարկե, Տիտո Վիլանովային, ում մենք շատ ենք կարոտում»,- Մեսսիի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։