«Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Ջամալ Մուսիալան կարող է ռեկորդային պայմանագիր կնքել մյունխենյան ակումբի պատմության մեջ։
Ինչպես հայտնում է Bild-ը, մյունխենցիները ցանկանում են ֆուտբոլիստին առաջարկել պայմանագիր մինչև 2030 թվականը՝ մրցաշրջանում 20 միլիոն եվրո աշխատավարձով (ընդհանուր առմամբ 100 միլիոն եվրո), ինչը նոր ռեկորդ կլինի ինչպես ակումբի, այնպես էլ ամբողջ Բունդեսլիգայի համար։
Ֆուտբոլիստը դեռ պաշտոնական առաջարկ չի ստացել, սակայն առաջիկա շաբաթների ընթացքում սպասվում է, որ կողմերը ակտիվ բանակցություններ կվարեն։
Մուսիալայի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։