Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Գուտին խոսել է հարձակվող Կիլիան Մբապպեի՝ 11 մետրանոց իրացնելու մասին։
Ֆրանսիացին Լա Լիգայի 19-րդ տուրում «Ատլետիկի» հետ խաղում (1։2) չի կարողացել իրացնել 11 մետրանոցը։ Նոյեմբերի վերջին Մբապպեն չկարողացավ նաև 11 մետրանոց իրացնել «Լիվերպուլի» հետ խաղում։
«Ես հարգում եմ 11 մետրանոցն իրացնելու նրա որոշումը։ Նա միշտ իր վրա է վերցրել այդ պատասխանատվությունը՝ լինի այստեղ Ֆրանսիայի հավաքականի հետ, թե ՊՍԺ-ում։ Եվ նույնիսկ չնայած «Լիվերպուլի» դեմ բաց թողնմանը, եթե այլ 11 մետրանոց լինի, նա պետք է իրացնի հարվածը։
«Ատլետիկի» դեմ․ 11 մետրանոցը մի փոքր նման էր «Լիվերպուլի» դեմ հարվածին՝ միջին բարձրության վրա, ինչը դարպասապահին մեծ առավելություն է տալիս գնդակը հեռացնելու համար։
Կարծում եմ՝ նա չափազանց շատ է բացում ոտքը՝ չափազանց հստակ ցույց տալով, թե որտեղ է պատրաստվում հարվածել», – Գուտիի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։