ՊՍԺ-ն որոշում է կայացրել Ջանլուիջի Դոննարումայի ապագայի վերաբերյալ

ՊՍԺ-ն դադարեցրել է բանակցությունները թիմի դարպասապահ Ջանլուիջի Դոննարումայի հետ պայմանագրի երկարաձգման շուրջ։ Այս մասին հայտնել է լրագրող Ֆաբրիս Հոքինսը։

Ըստ աղբյուրի՝ փարիզեցիների ղեկավարությունը կարծում է, որ դարպասապահի ներկայիս մակարդակը չի համապատասխանում բարձրացված աշխատավարձին, որը նա պահանջում է։

Նոր պայմանագրի շուրջ բանակցություններն այս պահին դադարեցված են։

Դոննարումայի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հուլիսը։