Լոնդոնի «Արսենալի» կենտրոնական պաշտպան Գաբրիել դոս Սանտոսն հայտնվել է Մադրիդի «Ռեալի» տեսադաշտում։ «Լոս Բլանկոները» պաշտպանության կենտրոնում դիրքի համար ուժեղացումներ են փնտրում։
Հաջորդ ամառ ակումբը կարող է զգալի գումար ծախսել այս խնդիրը լուծելու համար: Ինչպես հաղորդում է Transfer News Live-ը, Գաբրիել դոս Սանթոսը հայտնվել է Մադրիդի «Ռեալի» տեսադաշտում։
Նախկինում խոսակցությունները կապվում էին «Զինագործների» մեկ այլ կենտրոնական պաշտպան Ուիլյամ Սալիբայի հետ։
Գաբրիել դոս Սանթոսի տրանսֆերային արժեքը Transfermarkt-ի փորձագետները գնահատում են 75 միլիոն եվրո։ 26-ամյա բրազիլացու գործող պայմանագիրն «Արսենալի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականը: