«Նապոլիի» վինգեր Խվիչա Կվարացխելիան կարող է կարիերան շարունակել «Մանչեսթեր Սիթիում», հայտնում է Fichajes-ը։
Աղբյուրի համաձայն՝ «Մանչեսթեր Սիթին» մտադիր է բոլոր ջանքերը գործադրել ֆուտբոլիստի տրանսֆերի համար պայքարում «Բարսելոնային», «Լիվերպուլին» և «Ռեալին» հաղթելու համար։ Նշվում է, որ 23-ամյա Կվարացխելիան հունվարին «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր տրանսֆերային նպատակն է։
Ընթացիկ մրցաշրջանում վրացի ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում մասնակցել է 16 հանդիպման՝ դառնալով հինգ գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։ Կվարացխելիայի պայմանագիրը «Նապոլիի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 80 միլիոն եվրո։