Ֆուտբոլում կարող է նոր կանոն մտցվել՝ կապված դարպասապահի կողմից ժամանակ ձգելու հետ

Ֆուտբոլի միջազգային ասոցիացիայի խորհուրդը (IFAB) ներկայումս փորձարկում է ֆուտբոլում նոր կանոն՝ կապված դարպասապահների ժամանակի ուշացման հետ։

Ըստ The Times-ի՝ այն թիմը, որի դարպասապահը 8 վայրկյանից ավելի հետաձգում է ժամանակը, կպատժվի հակառակորդ թիմի համար անկյունային հարվածով։

Մրցավարները պետք է հետհաշվեն՝ սկսած 5 վայրկյանից։

Նշվում է, որ նոր կանոններն արդեն փորձարկվել են Մալթայում։