«Բետիսի» կիսապաշտպան Իսկոն պատասխանել է այն հարցին, թե որ ֆուտբոլիստների դեմ է իր համար ամենադժվար խաղալը:
– Հինգ ամենադժվար մրցակիցները: Մեսսին, Գրիզմանը, Նեյմարը, Լուիս Սուարեսը, ինչպես նաև Ռուդիգերը, նա շատ է հարվածում»,- Իսկոյի խոսքը մեջբերում է ESPN-ը։
Հիշեցնենք, որ Իսկոն հասցրել է հանդես գալ «Վալենսիայում», «Սևիլիայում», «Մալագայում» , Մադրիդի «Ռեալում» և «Բետիսում»: 32-ամյա իսպանացին այս մրցաշրջանում խաղադաշտ դուրս չի եկել, քանի որ շարունակում է ապաքինվել վնասվածքից:
ԻԻսկոյի աշխատանքային պայմանագիրը «Բետիսի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի վերջը։ Transfermarkt-ի փորձագետները ֆուտբոլիստի արժեքը գնահատում են ութ միլիոն եվրո: