Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Ռաֆայել վան դեր Վարտը խոսել է ակումբում հարձակվող Կիլիան Մբապեի հետ ունեցած խնդիրների մասին։
«Երբ դու ունեիր թիմի ամենամեծ ֆուտբոլիստի կարգավիճակը, դժվար է լինել այժմ պարզապես նրանցից մեկը: Պետք է սովորել կիսել բեմը, իսկ դա դժվար է։ Երբ Ռոնալդուն ժամանեց «Ռեալ», մենք բոլորս գիտեինք, որ նա կստանա այն, ինչ ցանկանում է։
Ազատ հարվածներ, 11 մետրանոցներ։ Մբապեի մոտ ամեն ինչ այլ է, և ինձ թվում է, որ դա նրան դուր չի գալիս։ Նա պետք է աստղ լինի, բայց «Ռեալում» նա պարզապես լավագույն տղաներից է, ինչը դժվար է ընդունել: Մբապեն ունի բոլոր որակները, բայց ես կարծում եմ, որ նա ավելի լավ է խաղում ձախ կողմում։
Եվ հաշվի առնելով դա, ես չեմ հասկանում, թե ինչու են նրանք պայմանագիր կնքել նրա հետ, քանի որ Վինիսիուսը լավագույնն է աշխարհում այս դիրքում»,- ասել է Վար դեր Վարտը BetMGM-ին: