«Բարսելոնայի» վինգեր Ռաֆինյան կարող է այլ երկրից շահավետ առաջարկ ստանալ: Ինչպես հայտնում է Goal-ը՝ վկայակոչելով, «Ալ-Իթթիհադը» ցանկանում է իր շարքերում տեսնել Ռաֆինյային։
Սաուդյան ակումբը պատրաստ է բրազիլացուն դարձնել աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներից մեկը։ Ռաֆինյան լավ մրցաշրջան է անցկացնում:
21 խաղում բրազիլացին դարձել է 16 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։ Այնուամենայնիվ, «բլաուգրանաները» կարող են մտածել բրազիլացուն վաճառելու մասին իրենց ֆինանսական դժվարությունների ֆոնին: Transfermarkt հեղինակավոր պորտալի փորձագետները 27-ամյա Ռաֆինյային գնահատում են 60 միլիոն եվրո։