Իսպանացի Միկել Արտետան «Արսենալի» առաջին մարզիչն է, ով Պրեմիեր Լիգայում 4 անգամ անընդմեջ հաղթել է «Մանչեսթեր Յունայթեդին»։
Իսպանացու հաղթանակների տոկոսային հարաբերակցությունը «կարմիր սատանաների» դեմ հանդիպումներում կազմում է 70%։
Թիմերի միջև վերջին խաղը տեղի է ունեցել երեկ` դեկտեմբերի 4-ին։ Սեփական մարզադաշտում «Արսենալը» հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին»` երկու անպատասխան գնդակ ուղարկելով հյուրերի դարպասը։