Մադրիդի «Ռեալի» և Հոլանդիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ռաֆայել վան դեր Վարտը այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստ է համարում «Լիվերպուլի» եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահին։
«Կարծում եմ՝ Սալահն աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է։ Ես Մբապեի տաղանդի մեծ երկրպագու եմ, բայց հիմա նա ցույց չի տալիս այն ամենը, ինչ կարող է անել: Կա նաև Վինիսիուս Ժունիորը, բայց Սալահը տարիների ընթացքում լավ մակարդակում է մնացել:
Հասկանալի է, որ նա «Լիվերպուլում» իրեն զգում է ինչպես տանը, և պետք է մնա։ Նույնը վերաբերում է Ալեքսանդր-Առնոլդին և Վիրջիլ վան Դեյկին, նրանք նույնպես պետք է մնան Լիվերպուլում:
«Լիվերպուլը» մեծ ակումբ է, որն այժմ լավ է գործում, և միակ ակումբը, որը չի կարելի հերքել, «Ռեալն» է»,- վան դեր Վարտի խոսքերն է մեջբերում Yahoo Sports-ը։