Մադրիդի «Ռեալը» Լա Լիգայի շրջանակներում պարտվեց Բիլբաոյի «Աթլետիկին»։ Հանդիպումն ավարտվեց բասլյան թիմի հաղթանակով՝ 2։1 հաշվով։
Այսպիսով, «Լոս Բլանկոները» 5-րդ խաղում պարտվեցին 2024/2025 մրցաշրջանում։
Opta Sport-ի փոխանցմամբ՝ Արքայական ակումբը կրկնել է վերջին հինգ մրցաշրջանների ակումբային հակառեկորդը՝ ֆուտբոլային տարվա առաջին կիսամյակում Կառլո Անչելոտտիի օրոք կրած պարտությունների քանակով։
Նախորդ անգամ նույն ժամանակահատվածում հինգ պարտություն էր գրանցվել 2020/2021 մրցաշրջանում։ Հիշեցնենք, որ նախկինում «սերուցքայինները» պարտվել էին «Լիվերպուլին» (0:2), «Միլանին» (1:3), «Բարսելոնային» (0:4) և «Լիլին» (0:1):
Մադրիդի «Ռեալը» 33 միավորով այժմ զբաղեցնում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը: