«Բարսելոնայի» կիսապաշտպան Դանի Օլմոն կիսվել է մրցաշրջանի սպասելիքներով։
«Իհարկե, մենք կարող ենք շատ բան սպասել այս մրցաշրջանից: Մենք շատ լավ սկսեցինք, մեր թիմն ի վիճակի է պայքարել բոլոր հնարավոր գավաթների համար, ես հենց դրա համար եմ եկել այստեղ՝ հաղթելու յուրաքանչյուր խաղում»,- Օլմոյի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն:
Հիշեցնենք, որ 26-ամյա Օլմոն «Բարսելոնա» է տեղափոխվել «ՌԲ Լայպցիգից» 55 միլիոն եվրոյի դիմաց։