Մադրիդի «Ռեալի» և Հոլանդիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ռաֆայել վան դեր Վարտը այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստ է համարում «Լիվերպուլի» եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահին։
«Կարծում եմ՝ այո, Սալահն աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է։ Ես Մբապպեի տաղանդի մեծ երկրպագու եմ, բայց հիմա նա ցույց չի տալիս այն ամենը, ինչ կարող է անել։ Կա նաև Վինիսիուս Ժունիորը, բայց Սալահը տարիների ընթացքում հետևողական է մնացել։ Հասկանալի է, որ նա «Լիվերպուլում» իրեն զգում է ինչպես տանը, և պետք է մնա։
Նույնը վերաբերում է Տրենտ Ալեքսանդր-Առնոլդին և Վիրջիլ վան Դեյկին, նրանք նույնպես պետք է մնան «Լիվերպուլում»։ «Լիվերպուլը» հսկայական ակումբ է, որն այժմ լավ է գործում»,- վան դեր Վարտի խոսքերն է մեջբերում Yahoo Sports-ը։