«Բարսելոնան» համաձայնության է եկել «Բայերի» ֆուտբոլիստի հետ

Լևերկուզենի «Բայերի» պաշտպան Ջոնաթան Տան կարիերան կշարունակի Իսպանիայում։

Ըստ Fichajes-ի, «Բարսելոնան» պայմանագիր կկնքի գերմանացի պաշտպանի հետ։ Կատալոնական ակումբի ղեկավարությունն արդեն համաձայնեցրել է անձնական պայմանները ֆուտբոլիստի ու նրա շրջապատի հետ։

Սպասվում է, որ 28-ամյա գերմանացին ամռանը կմիանա «Բարսելոնային» ազատ գործակալի կարգավիճակով։

Ֆուտբոլիստի պայմանագիրը «Բայերի» հետ ավարտվում է ամռանը։ Transfermarkt-ը պաշտպանի արժեքը գնահատում է 30 միլիոն եվրո։