Լոնդոնի «Չելսիի» նախկին հարձակվող Դիդյե Դրոգբան խոսել է Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապպեի խաղի մասին։
«Մբապպեն հիմա դժվար ժամանակաշրջան է ապրում։ «Ռեալում» նա ամենահեշտ ադապտացիան չի ունեցել։ Կարծում եմ՝ նա կշահի այս փորձից։ Կիլիանն ավելի հասուն կդառնա։ Սա պետք է օգուտ քաղի նրան և Ֆրանսիայի հավաքականին»,- Դրոգբայի խոսքերն է փոխանցում RMC Sport-ը։
Մբապպեն «Արքայական» ակումբի շարքերը համալրել է անցած ամառ՝ տեղափոխվելով ֆրանսիական ՊՍԺ-ից։ Այս մրցաշրջանում Կիլիանը անցկացրել է 18 հանդիպում՝ դառնալով 9 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։