Արնե Սլոտ. «Մենք վերջին րոպեներին զիջեցինք, ինչը ամոթ է»

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Արնե Սլոտը խոսել է Պրեմիեր Լիգայի 14-րդ տուրի «Նյուքասլի» հետ ոչ-ոքիի մասին (3։3)։

«Երկրորդ խաղակեսում, երբ մենք հավասարեցրինք հաշիվը, մենք հիանալի էինք գործում։ Մեր տղաները ստեղծեցին շատ հնարավորություններ, շատ լավ պահեր։ Բայց մենք վերջին րոպեներին զիջեցինք, ինչը ամոթ է։ «Լիվերպուլը» երկու միավոր կորցրեց այս խաղում»,- Սլոտի խոսքերն է մեջբերում «Լիվերպուլի» պաշտոնական կայքը։

Հիշեցնենք, որ «Լիվերպուլը» 14 խաղում վաստակել է 35 միավոր և Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է առաջին տեղը։