Կիլիան Մբապպեն մեկնաբանել է իր թիմի պարտությունը «Ատլետիկի» հետ խաղում

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապպեն մեկնաբանել է թիմի պարտությունը «Ատլետիկի» հետ Իսպանիայի առաջնության 19-րդ տուրի խաղում (1։2)։

«Վատ արդյունք էր։ Մեծ սխալ այն խաղում, որտեղ յուրաքանչյուր մանրուք կարևոր է։ Ես ամբողջ պատասխանատվությունն եմ ստանձնում այս պարտության համար։ Դժվար պահ է, բայց սա լավագույն պահն է իրավիճակը փոխելու և ցույց տալու համար, թե ով եմ ես»,- գրել է Մբապպեն սոցցանցի իր անձնական էջում։

Հիշեցնենք, որ Մբապպեն չիրացրեց իր երկրորդ անընդմեջ 11 մետրանոցը։ Նախկինում նա Չեմպիոնների Լիգայի «Լիվերպուլի» հետ խաղում (0։2) չէր իրացրել 11 մետրանոցը։