Ֆրենկի դե Յոնգ. «Վերջին արդյունքների ֆոնին սա անհրաժեշտություն էր»

Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը «Մալյորկայի» դեմ հաղթական խաղից հետո անդրադարձել է իր խփած գոլին և կատալոնացիների հաղթանակին։

«Մենք ուրախ ենք, որ վերադարձել ենք հաղթական ուղի։ Կարևոր հաղթանակ էր։ Չնայած, որ հաղթանակները միշտ էլ կարևոր են, բայց հատկապես այսօր՝ վերջին արդյունքների ֆոնին, սա անհրաժեշտություն էր։

Ուրախ եմ, որ կարողացա գրավել մրցակցի դարպասը, գոլեր խփելը միշտ էլ հաճելի է», – ասել է Հոլանդացի կիսապաշտպանը։

Հիշեցնենք, որ Լա Լիգայի 16-րդ տուրում «Մալյորկան» տանը 1:5 հաշվով զիջել է «Բարսելոնային»։