«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է գնել «Յուվենտուսի» կիսապաշտպանին

Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Կենան Յիլդիզը հայտնվել է այլ ակումբների ուշադրության կենտրոնում, հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 19-ամյա ֆուտբոլիստը հայտնվել է «Մանչեսթեր Յունայթեդի» ուշադրության կենտրոնում։ Նրան հաջորդում են նաև ՊՍԺ-ն, «Արսենալը» և «Լիվերպուլը»։ Նշվում է, որ ֆուտբոլիստը, ամենայն հավանականությամբ, կշարունակի հանդես գալ թուրինյան թիմում՝ չնայած այլ ակումբների հետաքրքրությանը։

Ընթացիկ մրցաշրջանում Յըլդիզը «Յուվենտուսի» կազմում անցկացրել է 19 հանդիպում, խփել չորս գոլ և կատարել երեք գոլային փոխանցում։ Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 40 միլիոն եվրո։

Կիսապաշտպանի պայմանագիրն իտալական ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառը։