Մադրիդի «Ռեալի» 21-ամյա պաշտպան Ռաուլ Ասենսիոն կարող է տեղափոխվել «Ժիրոնա»։ Այս մասին հայտնում է AS-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ ակումբի ներկայացուցիչները ֆուտբոլիստի տրանսֆերի վերաբերյալ առաջարկ են արել, սակայն Ասենսիոն չի ցանկացել դիտարկել այդ տարբերակը։ Ֆուտբոլիստը որոշել է մնալ Մադրիդում և առայժմ խաղալ Մադրիդի «Ռեալի» երկրորդ թիմում՝ «Կաստիլիայում»։
Իսպանիայի առաջնության այս մրցաշրջանում Ասենսիոն երեք հանդիպում է անցկացրել, որոնցում դարձել է մեկ գոլային փոխանցման հեղինակ։