«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Հարի Մագուայրը հույս ունի, որ կերկարաձգի պայմանագիրը անգլիական ակումբի հետ։ Այս մասին հայտնում է Manchester Evening News-ը։
Պաշտպանի ներկայիս աշխատանքային պայմանագիրը նախատեսված է մինչև 2024/2025 մրցաշրջանի ավարտը: Միաժամանակ այն ևս մեկ տարով երկարաձգելու տարբերակ է պարունակում։
2019 թվականի ամռանը «Մանչեսթեր Յունայթեդը» Մագուայրի տրանսֆերի համար վճարեց 87 միլիոն եվրո։ Դրանից հետո պաշտպանը 216 պաշտոնական հանդիպում է անցկացրել, որոնցում դարձել է 12 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։
Հաջորդ հանդիպումը «Մանչեսթեր Յունայթեդը» կանցկացնի չորեքշաբթի օրը՝ դեկտեմբերի 4-ին, մրցելով «Արսենալի» հետ։