Մադրիդի «Ռեալը» ցանկանում է հաջորդ տարի ձեռք բերել որակյալ ֆուտբոլիստի ձախ պաշտպանի դիրքում։ Ինչպես հաղորդում է TodoFichajes-ը, Ալֆոնսո Դևիսը այժմ շատ մոտ է «Բավարիայի» հետ պայմանագիրը երկարաձգելուն։
Աղբյուրի համաձայն՝ Թեո Էրնանդեսն այժմ «Ռեալի» առաջին ընտրությունն է պաշտպանության ձախ եզրում։ Ֆրանսիացին արդեն մի քանի անգամ հետաձգել է նոր պայմանագրի շուրջ բանակցությունները «Միլանի» հետ։
Նշվում է, որ «Ռեալն» արդեն կապեր է սկսել «Միլանի» հետ։ «Ռոսոներիները» սահմանել են նվազագույն գինը՝ 60 միլիոն եվրո, սակայն բանակցությունները հետաձգվել են մինչև մրցաշրջանի ավարտը։
Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 60 միլիոն եվրո։