«Բարսելոնան» հետաքրքրված է «Միլանի» հարձակվող Ռաֆայել Լեաուի ծառայություններով, հայտնում է El Nacional-ը։
Աղբյուրի համաձայն՝ «Բարսելոնան» ցանկանում է արդեն ձմռանը ամրապնդվել առնվազն մեկ բարձրակարգ ֆուտբոլիստով, և Լեաուն, թվում է, ամենատրամաբանական ձեռքբերումն է՝ հաշվի առնելով «Բարսելոնայի» երկարամյա հետաքրքրությունը նրա նկատմամբ։
Ակումբը հիմնվում է այն փաստի վրա, որ «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան շատ լավ հարաբերություններ ունի Ժորժե Մենդեշի հետ, ով իր հերթին ֆուտբոլիստի գործակալն է։
Հիշեցնենք, որ պորտուգալացի հարձակվողը իր ներկայիս ակումբում հանդես է գալիս 2019 թվականից։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 75 միլիոն եվրո։