Մադրիդի «Ռեալը» պատրաստվում է հրաժարվել «Լիվերպուլի» աջ պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդից ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ, չնայած Դանի Կարվախալը լուրջ վնասվածք է ստացել, որի պատճառով նա բաց կթողնի մրցաշրջանի մնացած մասը։ Այս մասին հայտնում է The Telegraph-ը։
Աղբյուրի համաձայն՝ անգլիական ակումբը կարող է մադրիդյան ակումբից զգալի գումար պահանջել Ալեքսանդր-Առնոլդի տրանսֆերի համար, նույնիսկ եթե նրա պայմանագիրը անգլիական ակումբի հետ ավարտվի 2025 թվականի ամռանը։ Ընդգծվում է, որ «Լիվերպուլը» դեռ հույսը դնում է 26-ամյա ֆուտբոլիստի վրա։
Այս մրցաշրջանում Ալեքսանդր-Առնոլդը բոլոր մրցաշարերում մասնակցել է 16 հանդիպման, որոնցում դարձել է երկու գոլային փոխանցման հեղինակ։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 70 միլիոն եվրո։