Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Արթուր Մելոն ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է տեղափոխվել Իսպանիա։
Ըստ Sport45-ի՝ բրազիլացի կիսապաշտպանի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում «Ժիրոնան» և «Բետիսը»։
Նշվում է, որ «Յուվենտուսը» ակնկալում է Արթուրի վաճառքից մոտ 15 միլիոն եվրո վաստակել, սակայն թուրինյան թիմը պատրաստ է քննարկման։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 8 միլիոն եվրո։