ՊՍԺ-ից մեկնաբանել են Մոհամեդ Սալահի հետ պայմանագիր կնքելու մասին լուրերը

ՊՍԺ-ի նախագահ Նասեր ալ-Խելաիֆին անդրադարձել է «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահի փարիզյան ակումբ հնարավոր տեղափոխությանը։

«Դա ճիշտ չէ։ Սալահը ֆանտաստիկ և զարմանալի ֆուտբոլիստ է։ Մենք գիտենք, որ յուրաքանչյուր ակումբ կցանկանար ունենալ նման ֆուտբոլիստ, բայց մեր հետաքրքրության մասին այս լուրերը չեն համապատասխանում իրականությանը։

Տրանսֆերներ հունվարին. Եթե ​​հնարավորություններ լինեն, մենք, կդիտարկենք դրանք»,- Ալ-Խելաիֆիի խոսքերն է մեջբերում Sky Sport-ը։

Հիշեցնենք, որ Մոհամեդ Սալահի գործող պայմանագիրը «Լիվերպուլի» հետ նախատեսված է մինչև 2024/2025 մրցաշրջանի ավարտը։