«Բարսելոնան» որպես պայմանագիր ստորագրելու ամենահավանական տարբերակ դիտարկում է «Նապոլիի» վրացի եզրային հարձակվող Խվիչա Կվարացխելիային։ Այս մասին հաղորդում է Sport.es-ը։
Աղբյուրի համաձայն՝ ղեկավարությունն անհրաժեշտ է համարում ձախ եզրայինի դիրքերն ամրապնդել։ «Բարսելոնան» դիտարկել է նաև «Միլանի» հարձակվող Ռաֆայել Լեաուի թեկնածությունը, սակայն ղեկավարությունն ավելի նպատակահարմար է համարում Կվարացխելիայի հետ պայմանագիր կնքելը։
Հիշեցնենք, որ Կվարացխելիան «Նապոլիում» հանդես է գալիս 2022 թվականի հուլիսից։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի վերջը։
Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը մասնակցել է 16 հանդիպման, դարձել հինգ գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։