Լևերկուզենի «Բայերը» մտադիր չէ բաժանվել հարձակվող Վիկտոր Բոնիֆեյսից։
Ինչպես հայտնում է Sky Germany-ն, ակումբի ղեկավարությունն արդեն բանակցություններ է սկսել ֆուտբոլիստի հետ պայմանագրի երկարաձգման շուրջ։
Նշվում է, որ Բոնիֆեյսը երջանիկ է «Բայերում», իսկ գործարքի հավանականությունը մեծ է:
Նիգերիացու գործող պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է 2028 թվականին։