«Պարի Սեն Ժերմենի» հենակետային կիսապաշտպան Վիտինյան նոր պայմանագիր կկնքի ակումբի հետ։
Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքով՝ կողմերը արդյունավետ բանակցություններ են վարել և համաձայնության են եկել։
Կիսապաշտպանի նոր պայմանագիրը փարիզյան ակումբի հետ նախատեսված կլինի մինչև 2029 թվականի հունիսը:
24-ամյա Վիտինյան այս մրցաշրջանում ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 15 հանդիպում և դարձել երկու գոլի հեղինակ։
Պորտուգալացի կիսապաշտպանը ՊՍԺ է տեղափոխվել 2022 թվականին «Պորտուից» 41,5 միլիոն եվրոյի դիմաց։