«Բարսելոնան» հետաքրքրված է Ա Սերիայում հանդես եկող երկու աստղերի ծառայություններով

Իտալական «Նապոլիի» ֆուտբոլիստ Խվիչա Կվարացխելիան կարող է կարիերան շարունակել Իսպանիայի առաջնությունում։ Այս մասին հայտնում է Diario Sport-ը։

Աղբյուրի համաձայն, կատալոնական «Բարսելոնան» դեռ հետաքրքրված է ֆուտբոլիստի ծառայություններով: «Բլաուգրանայի» այլընտրանքային տարբերակն է «Միլանի» և Պորտուգալիայի հավաքականի վինգեր Ռաֆայել Լեաուն:

Կվարացխելիան պայմանագրային պարտավորություններ ունի նեապոլիտանական ակումբի հետ մինչև 2027 թվականի հունիսի վերջը։

Ընթացիկ մրցաշրջանում վրացին անցկացրել է 16 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

Նրա շուկայական արժեքը կազմում է 80 մլն եվրո։