Մադրիդի «Ռեալի» հարձակվող Էնդրիկը դեռ հեռու է մեկնարկային կազմում տեղ ունենալուց։ Բրազիլացու դեբյուտային մրցաշրջանը Եվրոպայում լավ չի ընթանում:
Որպես կանոն, 18-ամյա բրազիլացին կամ խաղադաշտ է մտնում եզրափակիչ սուլիչից քիչ առաջ, կամ ընդհանրապես մնում է պահեստայինների նստարանին, իսկ վերջին արդյունավետ գործողությունն այս պահին նշվում է սեպտեմբեր ամսին հեղինակած գոլով։
Ինչպես նշում է լրագրող Խորխե Պիկոնը, ընթացիկ մրցաշրջանում միայն Խեսուս Վալյեխոն «Ռեալի» բոլոր ֆուտբոլիստներից ավելի քիչ րոպե է անցկացրել խաղադաշտում, քան Էնդրիկը:
«Պալմեյրասի» նախկին աստղը Կառլո Անչելոտտիի թիմի կազմում անցկացրած 12 խաղում դարձել է երկու գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։