«Վեսթ Հեմի» գլխավոր մարզիչ Խուլիեն Լոպետեգին շուտով կարող է պաշտոնանկ արվել։
Ակումբը 13 տուրից հետո Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակի 14-րդ տեղում է և վաստակել է 15 միավոր։
Ինչպես հայտնում է The Guardian-ը, «Վեսթ Հեմը» դիտարկում է Սերխիո Կոնսեյսաուին նշանակելու հնարավորությունը Լոպետեգիի հեռացումից հետո, ինչը, ամենայն հավանականությամբ, սարերի ետևում չէ:
50-ամյա պորտուգալացին ներկայումս որևէ թիմ չի մարզում։ Նախորդ մրցաշրջանի վերջում նա հեռացավ «Պորտուից», որը գլխավորել է յոթ տարի։
«Վեսթ Հեմը» երեքշաբթի արտագնա խաղում կխաղա «Լեսթերի» հետ: