Օգնյեն Չանչարևիչը առաջինն է այս ցուցանիշով Կոնֆերենցիաների Լիգայում

«Նոայի» և Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Օգնյեն Չանչարևիչը Կոնֆերենցիաների Լիգայի 2024/25 մրցաշրջանի ընդհանուր փուլի 4-րդ տուրից հետո ամենաշատ սեյվեր կատարած դարպասապահն է։ Նա կատարել է 23 սեյվ:

Այս մասին գրառում է տեղադրված Կոնֆերենցիաների Լիգայի ինստագրամյան էջում:

Նշենք, որ դարպասապահը «Նոայի» կազմում Կոնֆերենցիաների Լիգայի որակավորման առաջին փուլից սկսած 10 հանդիպման է մասնակցել, որոնցում նա նաև դարձել է մեկ գոլի հեղինակ: