Մադրիդի «Ռեալում» հիացած են պաշտպան Ռաուլ Ասենսիոյի խաղով։ Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքով՝ մադրիդյան ակումբի ղեկավարությունը նախատեսում է իր սանին նոր պայմանագիր առաջարկել՝ բարձրացված աշխատավարձով։
21-ամյա իսպանացին Իսպանիայի առաջնությունում ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է Մադրիդի «Ռեալի» երեք հանդիպման և դարձել մեկ գոլային փոխանցման հեղինակ։
Ասենսիոյի գործող պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է հաջորդ մրցաշրջանի վերջում, իսկ նրա տրանսֆերային արժեքը, ըստ հեղինակավոր Transfermarkt պորտալի, գնահատվում է ընդամենը 300 հազար եվրո։