Վինիսիուս Ժունիորը արձագանքել է Ջուդ Բելինգհեմի հրապարակմանը

Կիրակի երեկոյան «Ռեալը» սեփական հարկի տակ հաղթեց «Խետաֆեին» Լա Լիգայի 15-րդ տուրի խաղում՝ 2։0 հաշվով։

Գոլերը խփեցին Ջուդ Բելինգհեմն ու Կիլիան Մբապպե։ Խաղից հետո Բելինգհեմը գրառում է կատարել սոցցանցերում։ Անգլիացի կիսապաշտպանը խաղից մի քանի լուսանկար է հրապարակել և ուղեկցել երեք բառով՝ «Շատ կարևոր հաղթանակ»:

Մեկնաբանություններում կարևորվել է հարձակվող Վինիսիուս Ժունիոր գրառումը, ով դիմել է Բելինգհեմին։

«Ինչպիսի՞ ֆուտբոլիստ»: – գրել է բրազիլացին։ Նշենք, որ Վինիսիուս Ժունիորը չի կարողացել կիրակի օրը խաղալ «Ռեալի» կազմում ավելի վաղ ստացած վնասվածքի պատճառով: