Պեպ Գվարդիոլան անդրադարձել է «Մանչեսթեր Սիթիի» խնդիրներին

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է թիմի առջև ծառացած խնդիրները։

Վերջին յոթ հանդիպումներում «քաղաքայինները» գրանցել են մեկ ոչ-ոքի և վեց պարտություն։

«Մենք նախամրցաշրջանային հատված չանցանք, իսկ հետո վնասվածքներ ունեցանք, բայց մենք դա գիտենք և պետք է ընդունենք դա: Որպես մարզիչ՝ ես պաշտպանում եմ այն, ինչ մենք արել ենք անցյալում՝ շնորհիվ մեր ֆուտբոլիստների։

Ես ուզում եմ գրկել նրանց: Մենք պետք է փոխենք արդյունքները»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում The Independent-ը:

«Մանչեսթեր Սիթին» Պրեմիեր Լիգայի հաջորդ հանդիպումը կանցկացնի չորեքշաբթի օրը՝ դեկտեմբերի 4-ին: Պեպ Գվարդիոլայի թիմն այս օրը կհյուրընկալվի «Նոթինգհեմ Ֆորեսթին»: