Ունայ Էմերի․ «Նրանք ավելի ու ավելի ուժեղ են դառնում»

«Ասթոն Վիլայի» մարզիչ Ունայ Էմերին մեկնաբանել է Պրեմիեր Lիգայի 13-րդ տուրում Լոնդոնի «Չելսիից» կրած պարտությունը։ «Չելսին» մրցակցին հաղթել է 3։0 հաշվով։

«Արդյունքը տխրեցնում է մեզ։ «Չելսին» հզոր թիմ է, նրանք ավելի ու ավելի ուժեղ են դառնում։ Մենք դեռ չենք հասնում ցանկալի արդյունքների, բայց յուրաքանչյուր հաջորդ խաղ շանս է հաղթական ուղի վերադառնալու։

Հուսով եմ, որ հաջորդ խաղում մենք կհաղթենք»,- Էմերիի խոսքերն է փոխանցում ակումբի մամուլի ծառայությունը։ Անգլիայի Պրեմիեր Լիգայի 13 տուրից հետո «Ասթոն Վիլան» վաստակել է 19 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 12-րդ հորիզոնականը։

Էմերիի սաները առաջատար «Լիվերպուլից» հետ են մնում 15 միավորով: