Դիոգու Դալոտը կարող է տեղափոխվել իսպանական գրանդ

«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Դիոգու Դալոտը կարող է կարիերան շարունակել իսպանական թոփ-ակումբում:

Ինչպես հայտնում է Relevo-ն, պորտուգալացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»:

Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա Դալոտը մասնակցել է «Մանչեսթեր Յունայթեդի» 13 հանդիպման և դարձել մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Դիոգոյի գործող պայմանագիրը մանկունիանցիների հետ նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսի 30-ը՝ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։

Դալոտը «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել «Պորտուից» 2018 թվականին։