Ռուբեն Դիաշը դիմել է «Մանչեսթեր Սիթիի» երկրպագուներին

«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Ռուբեն Դիաշը դիմել է թիմի երկրպագուներին մրցաշրջանի աղետալի հատվածում:

«Ուզում եմ ասել մեր երկրպագուներին՝ ուշադրություն մի՛ դարձրեք արտաքին աղմուկին։ Պաշտպանեք ձեր նյարդերը:

Մենք կարող ենք բոլորի դեմ գնալ, եթե միասին մնանք, եթե համախմբվենք, ելք կգտնենք։ Վերջում միշտ ամեն ինչ ստացվում է»,- գրել է պորտուգալացի ֆուտբոլիստը սոցցանցերում։

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթին» վեց անընդմեջ պարտություն է կրել։ Վերջին խաղում Պեպ Գվարդիոլայի թիմը պարտվեց «Լիվերպուլին»` 2:0 հաշվով։