«Մանչեսթեր Յունայթեդի» առաջատարներից մեկը վնասվածք է ստացել

«Մանչեսթեր Յունայթեդի» ավագ Բրունո Ֆերնանդեշը վնասվածք է ստացել Պրեմիեր Լիգայի 13-րդ տուրի «Էվերթոնի» հետ խաղում (4:0)։

30-ամյա պորտուգալացին երկու գոլային փոխանցում է կատարել, իսկ 65-րդ րոպեին նրան փոխարինել է Մանուել Ուգարտեն։ Մի քանի րոպե անց տեսախցիկները ֆիքսել են Ֆերնանդեսին, ով նստած է տրիբունաներում՝ կոճին փակցված սառցե պարկով:

Այսպիսով, Ֆերնանդեշը կարող է չհասցնել ժամանակին վերականգնվել Պրեմիեր Լիգայի 14-րդ տուրի «Արսենալի» հետ առաջիկա հանդիպմանը, որը կկայանա դեկտեմբերի 4-ին։