Կիրակի օրը՝ դեկտեմբերի 1-ին, Անգլիայի առաջնության 13-րդ տուրում «Լիվերպուլը» մրցեց «Մանչեսթեր Սիթիի» դեմ և հաղթեց՝ 2։0 հաշվով։
Մերսիսայդցիների հարձակվող Մոհամեդ Սալահը դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ։
Այժմ Սալահը Պրեմիեր Լիգայում ունի 36 հանդիպում, որոնցում դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ։ Այս ցուցանիշով նա հավասարվեց առաջնության ռեկորդակիր Ուեյն Ռունիին։