Կիրակի օրը՝ դեկտեմբերի 1-ին, «Լիվերպուլը» տնային հաղթանակ տարավ «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ (2:0) Պրեմիեր Լիգայի 13-րդ տուրի խաղում։
Սա «Մանչեսթեր Սիթիի» չորրորդ անընդմեջ պարտությունն էր ԱՊԼ-ում։ Նախկինում Պեպ Գվարդիոլայի թիմը պարտվել էր «Բորնմութին» (1։2), «Բրայթոնին» (1։2) և «Թոթենհեմին» (0։4)։
«Մանչեսթեր Սիթիի» հետ Պրեմիեր Լիգայում նման բան չի եղել 2008 թվականի օգոստոսից ի վեր։