Ջեյմի Կարագերը նշել է, թե որը պետք է լինի «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր նպատակը այս մրցաշրջանում

«Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստ Ջեյմի Կարագերը կարծում է, որ Պրեմիեր Լիգայի ընթացիկ առաջնությունում «Մանչեսթեր Սիթին» պետք է կենտրոնանա լավագույն քառյակում տեղի համար պայքարելու վրա։

Կիրակի օրը Պեպ Գվարդիոլայի թիմը պարտվեց «Լիվերպուլին» (0։2)։ Դա «Սիթիի» չորրորդ անընդմեջ պարտությունն էր առաջնությունում։ Գործող չեմպիոնների և աղյուսակը վստահորեն գլխավորող «Լիվերպուլի» միջև տարբերությունն այժմ 11 միավոր է։

Այս պահին «Սիթին» ընդամենը հինգերորդ տեղում է։ «Մանչեսթեր Սիթիում» իրավիճակը գրեթե ճգնաժամային է։ Դա հիշեցնում է երկու տարի առաջվա «Լիվերպուլը», և ես կարծում եմ, որ «Սիթին» կարող է պայքարել լավագույն քառյակում տեղ ունենալու համար:

««Մանչեսթեր Սիթիի համար դժվար կլինի պայքարել նաև «Արսենալի» և «Չելսիի» հետ՝ առանց ուժեղացնելու իրենց կազմը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ», – Կարագերի խոսքերն է փոխանցում BBC-ն։