«Բարսելոնան» հետաքրքրված չէ «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահի և «Թոթենհեմի» հարձակվող Հյոն Մին Սոնի ծառայություններով։
Երկու ֆուտբոլիստների գործող պայմանագրերն էլ ավարտվում են ընթացիկ մրցաշրջանի վերջում։
Հաղորդվում է, որ «Բլաուգրանան» հետաքրքրված էր աստղային հարձակվողներով, սակայն նրանցից որևէ մեկի հետ պայմանագիր կնքելու հավանականությունը չափազանց ցածր է թվում։
Լրագրող Միգել Ռիկոյի կարծիքով՝ Սալահին և Սոնին հրավիրելը «Բարսելոնայի» ծրագրերի մեջ չէ, ամեն ինչ կապված է նրանց տարիքի հետ։
Կատալոնական ակումբի մարզական տնօրեն Դեկուն մտադիր է հույսը դնել երիտասարդ ֆուտբոլիստների վրա։